ՀՀ-ն պետք է ձերբազատվի պարտված իշխանությունից․ Սեյրան Օհանյանը նշեց, թե ինչու է ընդդիմությունը վերադարձել ԱԺ
copy image url

ՀՀ-ն պետք է ձերբազատվի պարտված իշխանությունից․ Սեյրան Օհանյանը նշեց, թե ինչու է ընդդիմությունը վերադարձել ԱԺ

Ներքին 2 տարի առաջ - 12:19 15-11-2022
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միշտ ԱԺ-ում է եղել, աշխատել է իր օրակարգով։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ այս իշխանություններն ԱԺ-ում քննարկումներ են իրականացնում մեր իրական իրավիճակից կտրված, քանի որ բազմաթիվ նախաձեռնություններ՝ վերաբերվող Արցախին, անվտանգությանը, պաշտպանությանը, մերժվել են։

«2018-ից սկսած շատ վտանգավոր իրավիճակ էր, որը հանգեցրեց պատերազմի, իսկ պատերազմից հետո ամենացավալին այն է, որ հիմա էլ այդ անհաջողությունների շարանը շարունակվում է»,- նշեց Օհանյանը՝ հավելելով, որ կապիտուլյացիոն գործարքները շարունակվում են Հայաստանում։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի կեղծ օրակարգի մեջ մտնելն ստիպեց, որ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն իր գործունեությունը շարունակի նաև փողոցում։

«Մենք միջազգային հանրությանը ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը պատրաստ է պայքարել իր ինքնության համար։ Եթե ժամանակավրեպ ինչ-որ փաստաթղթեր պիտի ստորագրվեին, մենք կանխարգելեցինք։ Հիմա փողոցային պայքարն ավարտվել է, և մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որ շարունակենք մեր աշխատանքն ԱԺ-ում»,- նշեց Օհանյանը։

Նա տեղեկացրեց, որ ԱԺ ամբիոնից են շարունակելու ներկայացնել այն վտանգները, որոնք առկա են, և որոնց դեմ պետք է պայքարել։

«Ժողովուրդը մեզնից պահանջում է մեր օրակարգում առկա խնդիրը լուծել՝ փոխելով այս իշխանությանը։ Մենք գտնում ենք, որ ՀՀ-ն պետք է ձերբազատվի պարտված իրավիճակից և իշխանությունից։ Բացի այդ, մենք պետք է կանխենք այն անհաջողությունների շարանը, որ շարունակվում է ՀՀ-ում»,- նկատեց Օհանյանը։

Ըստ նրա՝ այսօր մի իրավիճակ է ստեղծված՝ ամեն ինչ տանք, որ լինի խաղաղություն։ Խաղաղությունը նշվում է որպես անվտանգության երաշխիք, բայց խաղաղությունը չի կարող լինել անվտանգության երաշխիք, այն անվտանգության հիմնարար արժեք է, այսինքն՝ ազգային և միջազգային երաշխիքների համադրմամբ ձևավորված արդյունք։

«Այս ամենը հաշվի առնելով մենք որոշել ենք, որ ԱԺ-ում մեր գործունեությունը շարունակելու ենք։

Ամենից շատ դիտված