Մխիթարյանն իր ստորագրությամբ խաղաշապիկ է նվիրել Հռոմի Պապին
copy image url

Մխիթարյանն իր ստորագրությամբ խաղաշապիկ է նվիրել Հռոմի Պապին

Սպորտ 2 տարի առաջ - 23:44 14-11-2022
Հռոմում խորհրդանշական հանդիպում է կայացել, որին մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։

«Հանուն խաղաղության» խորագրով հանդիպումն օրհնել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։

Խաղից հետո մոտ 200 մարզիկներ հանդիպել են սրբազանին։ Հայ ֆուտբոլիստը նաև իր ստորագրությամբ խաղաշապիկ է նվիրել Հռոմի պապին, տեղեկանում ենք Վատիկանի պաշտոնական կայքից։

շխարհահռչակ մարզիկներ այսօր հանդիպել են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին: Նրանց թվում է եղել նաև մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը, որը սրբազան քահանայապետին իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել։ Այս մասին հայտնում է Վատիկանի պաշտոնական կայքը։



We Play For Peace կարգախոսով հանդիպումն այս տարի նվիրված է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հիշատակին։

Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել բոլոր մարզիկներին․

«Դուք Ձեր ժամանակը վատնեցիք և եկաք այստեղ՝ խաղաղության համար։ Խաղաղություն, որը կերտվում է այսպիսի արարքներով։ Սրանք փոքր արարքներ են, սակայն խաղաղության սերմեր են, որոնք կարող են աշխարհը փոխել»,- իր խոսքում նշել է նա

Խորհրդանշական խաղում Հենրիխը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։