Ռուսաստանի կողմից Ուկրաինային հատուցումների վճարման մեխանիզմի մասին ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանը ձեռնպահ է քվեարկել
copy image url

Ռուսաստանի կողմից Ուկրաինային հատուցումների վճարման մեխանիզմի մասին ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանը ձեռնպահ է քվեարկել

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 23:41 14-11-2022
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանի մասնակիցները բանաձև են ընդունել Ռուսաստանի կողմից Ուկրաինային պատճառված վնասների միջազգային ռեգիստր ստեղծելու մասին, ինչպես նաեև ճանաչել կորուստների փոխհատուցման մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությունը։

Բանաձևին կողմ է քվեարկել 94 երկիր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 73։

Փաստաթղթին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Զիմբաբվեն, Իրանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Մալին, Նիկարագուան, Սիրիան, Բահամյան կղզիների Համագործակցությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Էրիթրեան և Եթովպիան։

Հետխորհրդային տարածքի երկրներից ձեռնպահ են քվեարկել Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Բանաձևին աջակցել են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան եւ Էստոնիան։ Ադրբեջանն ու Թուրքմենստանը չեն մասնակցել քվեարկությանը։

Բանաձևին աջակցել են Հունգարիան եւ Թուրքիան։ Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան և Սերբիան ձեռնպահ են մնացել։
BRICS-ի երկրներից ձեռնպահ են մնացել Բրազիլիան, Հնդկաստանը և Հարավային Աֆրիկան։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի