Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբին է ներկայացրել ՀՀ-ի շուրջ ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
copy image url

Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբին է ներկայացրել ՀՀ-ի շուրջ ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Ներքին 2 տարի առաջ - 14:17 14-11-2022
Նոյեմբերի 14-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբի անդամներին:

Խմբի անդամների խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ և ընդգծել ՀՀ մոտեցումներն ու տեսակետները:

Կողմերը կարևորել են ինչպես ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության, այնպես էլ՝ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել դրանց գործունեությանը։

Այս համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է համագործակցության նման ձևաչափերի ներուժը՝ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայր ամրապնդմանը:

Ամենից շատ դիտված