Ադրբեջանը ԼՂ Ասկերանի շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ
copy image url

Ադրբեջանը ԼՂ Ասկերանի շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 23:05 13-11-2022

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. հաղորդում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:

«Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15:30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել Խրամորթից 1.8 կմ դեպի արևելք ընկած տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող տեղի բնակչի վրա։ Հրաձգության հետևանքով մի քաղաքացի թեթև վիրավորվել է, տեխնիկան աննշան վնասվել է։ Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ համատեղ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված