Խիզախենք բարություն փոխանցել ոչ միայն խոսքով, այլև մեր գործողություններով. Տիգրան Ավինյան
copy image url

Խիզախենք բարություն փոխանցել ոչ միայն խոսքով, այլև մեր գործողություններով. Տիգրան Ավինյան

Ներքին 2 տարի առաջ - 13:32 13-11-2022
Այսօր բարության համաշխարհային օրն է:

«Հաճախ մեր հասարակությունն ընկալում է բարությունը՝ որպես թուլություն: Հակառակը, բարությունը պահանջում է խիզախություն, կամք և ինքնավստահություն: Թուլություն չէ բարությունը, կարեկցանքը և ուրիշների նկատմամբ հարգանքը:

Խիզախենք բարություն փոխանցել ոչ միայն խոսքով, այլև մեր գործողություններով: Ցանկացած բարության գործողություն վերածվում է շղթայական ռեակցիայի և միավորում բոլորիս:

Բարությունը կարող է դրևորվել շատ պարզ քայլերով: Օրինակ՝ Մաշտոցի պողոտայի վրա նկատեցինք, թե ինչպես «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի սաները բարի վերաբերմունք դրսևորեցին մեր քաղաքի նկատմամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի