Բոլթոնը հայտնել է, որ Իրանում ապստամբները զենքի հասանելիություն են ստացել Իրաքյան Քրդստանի միջոցով
copy image url

Բոլթոնը հայտնել է, որ Իրանում ապստամբները զենքի հասանելիություն են ստացել Իրաքյան Քրդստանի միջոցով

Արտաքին 2 տարի առաջ - 21:04 08-11-2022
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, մեկնաբանելով Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, հայտարարել է, որ ապստամբները զենքի հասանելիություն են ստացել Իրաքյան Քրդստանի միջոցով։ Ինչպես տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Բոլթոնն այս մասին ասել է «BBC»-ին տված հարցազրույցում։

Ամերիկացի քաղաքագետը հայտնել է Իրանում ապստամբները զինված են Իրաքյան Քրդստանի ռազմակայաններից ստացված զենքերով։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը վկայում է այն մասին, որ նրանք այլևս անզեն չեն։

Բոլթոնը Իրանում տեղի ունեցող անկարգություններն անվանել է կազմակերպված փորձ՝ ոչ թե բողոքելու, այլ պետության դեմ ուժ կիրառելու համար։ ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականն, ով վերահսկողում էր Թրամփի վարչակազմի կողմից Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումների աճը, կարծում է նաև Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջև պառակտումը կնպաստի երկրի քաղաքական համակարգի փլուզմանը։

Վերջինս նաև մեծ սխալ է համարել գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Իրանի միջուկային համաձայնագիրը վերականգնելու փորձերը։