«Լրագրողները Գռզոյին հարցնում են ապօրինի գույքի մասին, սա սկսում ա ինքնամոռաց բղավել, որ ապօրինին Ռոբերտ Քոչարյանի գույքն ա, մենք մերը, ասում ա, բիզնեսով ենք ձեռք բերել։ (Առանց բղավելու ու հանգիստ տոնով) ուզում եմ հարց ուղղել պարոն Գռզոյին»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Վերածննվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը:
«Պարոն Գռզո, դիցուք կա պատմամշակության արժեք ներկայացնող պետական մի շենք, ասենք՝ Աբովյան-Արամ փողոցների խաչմերուկում։ Ենթադրենք, որ այդ շենքը պետությունը կոպեկներով վաճառում է մի բիզնեսմենի այն պայմանով, որ նա պետք է վերանորոգի այն ու դարձնի արվեստագետների ակումբ, հայ նկարիչների աշխատանքների վաճառքի սրահ: Բիզնեսմենը վերանորոգում է շենքը, սակայն բուն նպատակի փոխարեն սկսում ծառայեցնել սեփական բիզնեսներին։ Անցնում են տարիներ, գույքը վաճառած չինովնիկը սկսում է աշխատել սույն բիզնեսմենի ընտանիքի բանկում, հետո՝ դառնում նախագահ։ Բիզնեսմենի տղան՝ կրկին բիզնեսմեն, ժառանգում է շենքը, ծառայացնում արդեն իր սեփական բիզնեսներին, դառնում է պատգամավոր ու երբ իրեն հարցնում են շենքի մասին, ասում ա խաբար չեմ, պապան ա առել, հետագայում էլ նույն հարցին ի պատասխան պնդում, թե իր գույքերը ձեռք են բերվել բիզնեսով։
Հարց.
Արդյո՞ք արդարացի չի լինի ասել, որ սույն բիզնեսմենը, ինչպես նաև նշված չինովնիկը հանդիսանում են ...»,- նշել է նա։