«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ԱՀ խորհրդարանական ընդդիմության հետ քննարկել են Արցախի խնդիրները
copy image url

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ԱՀ խորհրդարանական ընդդիմության հետ քննարկել են Արցախի խնդիրները

Ներքին 2 տարի առաջ - 21:19 06-11-2022
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները Արցախ կատարած այցի շրջանակներում հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ՀՅԴ, ԱԺԿ, «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայկ Մամիջանյանը։

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, Ադրբեջանի վերջին ագրեսիայի ու դրա հետևանքների, ինչպես նաև տարածաշրջանում ուրվագծվող նոր վտանգավոր գործընթացների հարցը։

Հայաստանի ու Արցախի առաջնահերթությունները հաշվի առնելով՝ կողմերը պայմանավորվել են աշխատել համագործակցության նոր ձևաչափերի շուրջ՝ առավել արդյունավետ դարձնելու միասնական աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Արցախի։

Ամենից շատ դիտված