Սադիո Մանեն մերօրյա ֆուտբոլի ամենահամեստ, պարկեշտ խաղացողներից մեկն է։ Նա մշտապես աչքի է ընկնում համեստ կենցաղով, բազում բարեգործություններ է կատարում իր երկրում՝ Սենեգալում։
Տեղի կառավարիչները ցանկացել են ինչ-որ կերպ շնորհակալ լինել Մանեին և իր ծննդավայր Բամբալիում կանգնեցնել իր արձանը։
Անհայտ հեղինակը, սակայն, երևի այդքան էլ լավ չի տիրապետում քանդակագործությանը, ինչի պատճառով էլ անհաջող արձան է «կերտել»․․․
