Ե՛վ «Վաշինգտոնյան» և՛ ռուսական պայմանագրերի բնօրինակներին ծանոթ չեմ և չեմ կարող լինել, բայց երկուսն էլ այսօր հայանպաստ լուծում չեն ենթադրում։ Այս մասին Երևանում կայացած հանրահավաքին հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
«Դրա համար այս ուժի, պատերազմի սպառնալիքի ճնշումների տակ որևէ համաձայնագիր չի կարելի ստորագրել։ Որևէ զիջում՝ հիմնական մեր նպատակների համար անթույլատրելի է»,- ասաց նա։ Այվազյանն անդադարձավ նաև Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով հայկական կողմի համար բարենպաստ կետերին։ «Ես հարց կտամ՝ իսկ ի՞նչն էր բարենպաստ Հայաստաի համար։
Միակ դրույթը, որ կողմերը ձեռնպահ կմնան ուժի կամ սպառնալիքի կիրառումից։ Բայց մենք շատ լավ օրինակ ունենք՝ 44-օրյա պատերազմը, երբ նույն Ադրբեջանը, Մադրիդյան սկզբունքների փաթեթի շրջանակներում, ստանձնել էր պարտավորություն՝ չդիմելու ուժի սպառնալիքի կիրառման և դիմեց։ Իսկ միջազգային հանրությունը որևէ ձևով չարձագանքեց»,-ասաց նա։