Իրանի գլխավոր դիվանագետը Բայդենին հորդորել է դադարեցնել Իսլամական պետությանը աջակցությունը
copy image url

Իրանի գլխավոր դիվանագետը Բայդենին հորդորել է դադարեցնել Իսլամական պետությանը աջակցությունը

Արտաքին 2 տարի առաջ - 17:52 04-11-2022
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենին կոչ է արել դադարեցնել իր կեղծավոր պահվածքն ու աջակցությունը Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը:

Ինչպես տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Աբդոլլահիանն այս մասին գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։ «Պարոն Բայդեն, դադարեցրեք ձեր կեղծավոր պահվածքն ու աջակցությունը Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը»,- գրել է նա։

Իրանի գլխավոր դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Սպիտակ տունը, որն Իրանում վերջին անկարգությունների ժամանակ ավելի ու ավելի է բռնություն ու ահաբեկչությունմքարոզում ՝ միևնույն ժամանակ փորձում է Թեհրանի հետ միջուկային համաձայնության հասնել։ Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով նոյեմբերի 3-ին Կալիֆորնիայում քարոզարշավի ժամանակ, ասել է, որ Իրանը շուտով «կազատագրվի»՝ չմանրամասնելով , թե ինչ նկատի ունի։

Ամենից շատ դիտված