Oragir.News-ն այսօր հարցում է իրականացրել մայրաքաղաքի փողոցներում՝ պարզելու համար մեր համաքաղաքացիների կարծիքը՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Քաղաքացիների հիմնական մասը հայտնեց, որ հանդիպումից մեծ ակնկալիքներ չեն ունեցել։
Հայտարարեցին․ Ստեղծված իրավիճակի կարգավոման հնարավոր է հասնել միայն միասնական պայքարի միջոցով։ «Նա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ․) վաղուց Արցախն արդեն հանձնել է թշնամուն։ Հիմա Հայաստանի տարածքն է մեջ- մեջ անում։ Մենք պետք է կանգնենք։ Արցախը Հայաստանի մաս է կազմելու՝ ինչպես 1990-ականներին էր։
Մարդիկ հանրաքվեով որոշեցին, որ Արցախը միանա Հայաստանին։ Եվ վերջապես մեր Արցախին պետք է տիրություն անենք։ Չմոռանանք մեր զոհերին՝ 90 թվականից մինչև հիմա, որոնց շիրիմների առաջ մենք պարտական ենք։ Նրանց կիսատ գործը մենք պիտի շարունակենք։ Մենք հայ չենք լինի, եթե նրանց մոռանանք»,- ասաց մեր համաքաղաքացիերից մեկը։
Հարցման մյուս մանրամասները՝ տեսանյութում։