Քննարկվել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու հարցը
copy image url

Քննարկվել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու հարցը

Ներքին 2 տարի առաջ - 16:58 01-11-2022
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես՝ համագործակցության նոր ուղղություններ նախանշելու, էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա մեծացնել Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով Հայաստան ներկրվող գազի և Հայաստանից հանդիպակաց արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները։

Քննարկվել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը համատեղ զարգացնելու հեռանկարները։
Նախարար Սանոսյանը Ալի Աքբար Մեհրաբյանին է ներկայացրել Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող մեծածավալ աշխատանքները, ԱԷԿ-ի վերազինման, ինչպես նաև նոր ատոմակայան կառուցելու ծրագրերը։

Ամենից շատ դիտված