Լուկաշենկոն «քաղաքական խաղ» է անվանել Արևմուտքի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում
copy image url

Լուկաշենկոն «քաղաքական խաղ» է անվանել Արևմուտքի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում

Արտաքին 2 տարի առաջ - 12:59 01-11-2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքական խաղ է անվանել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը արևմտյան միջնորդների ներգրավումը։

«Խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է», - ասել է Բելառուսի նախագահը՝ Մինսկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը։

«Ինչո՞ւ են Եվրամիությունը ներքաշել դրա մեջ: Ինչո՞ւ են ԵԱՀԿ-ին քարշ տալիս այնտեղ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա», - ասել է Լուկաշենկոն։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի