Ալեն Սիմոնյանն ընդունել է Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը
copy image url

Ալեն Սիմոնյանն ընդունել է Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը

Ներքին 2 տարի առաջ - 14:31 31-10-2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են խորհրդարան-գործակալություն համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարեւորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմանը մեր երկրի անվտանգության եւ տնտեսական զարգացման ապահովման հարցում:

Գործընկերները զրուցել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում հեռանկարային ծրագրերի եւ նախագծերի շուրջ:

Ամենից շատ դիտված