ՀՀ ՄԻՊ-ը Գավառի մանկատանը մասնակցել է «Իմ իրավունքներն իմ աչքերով» միջոցառմանը
copy image url

ՀՀ ՄԻՊ-ը Գավառի մանկատանը մասնակցել է «Իմ իրավունքներն իմ աչքերով» միջոցառմանը

Ներքին 2 տարի առաջ - 19:11 27-10-2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Գավառի մանկատանը սաների կազմակերպած «Իմ իրավունքներն իմ աչքերով» խորագիրը կրող միջոցառմանը, որին մասնակցել են ՀՀ տարբեր մանկատների ու խնամքի կենտրոնների սաներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը զրուցել է սաների հետ, ծանոթացել Գավառի մանկատան պայմաններին, հետաքրքրվել սաների կրթական ու զարգացման ծրագրերով։

Գրիգորյանն Աշխատանքի և սոզիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ու մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ քննարկել է Պաշտպանի հաստատության կողմից նախորդ տարի Գավառի մանկատուն կատարված մշտադիտարկման այցի արդյունքում առաջարկությունների կատարման ընթացքը։

Ամենից շատ դիտված