Բենքսին կորցրել է հեղինակային իրավունքներն իր ևս 2 ստեղծագործությունների նկատմամբ
copy image url

Բենքսին կորցրել է հեղինակային իրավունքներն իր ևս 2 ստեղծագործությունների նկատմամբ

Ավելին 3 տարի առաջ - 15:38 23-06-2021

Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին կորցրել է իր երկու՝ «Ռումբը գրկած» և «Սիրահարված առնետը» աշխատանքների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը՝ իր ինքնությունը չբացահայտելու պատճառով: Այս մասին երեքշաբթի, հունիսի 22-ին, հայտնել է The Daily Telegraph- ը՝ հղում կատարելով Եվրամիության մտավոր սեփականության հարցերով գրասենյակին (EUIPO):

Նշվում է, որ EUIPO-ի որոշումները Բենքսիի և բացիկներ արտադրող Full Color Black ընկերության երկարատև վեճի արդյունք են, որին նկարչի ներկայացուցիչները դատի են տվել գրաֆիտիների օգտագործման համար:

Բենքսին պարտվել է վեճը, քանի որ վարչությունը որոշել է, որ նա մտադրություն չի ունեցել օգտագործելու իր աշխատանքները վաճառքի համար: Այսպիսով, EUIPO- ն նշել է, որ աշխատանքները որպես ապրանքային նշաններ գրանցելու նրա գործողություններն անբարեխիղճ են:

Բացի այդ, փորձագետները կանխատեսում են, որ նկարչի՝ ինքնությունը բացահայտելուց հրաժարվելը հետագայում էլ էապես կբարդացնի հեղինակային իրավունքի ստացումը վիճահարույց աշխատանքների համար:

Ամենից շատ դիտված