Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը գոյություն ունի. Մակրոն
copy image url

Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը գոյություն ունի. Մակրոն

Արտաքին 2 տարի առաջ - 09:26 24-10-2022
Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը գոյություն ունի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Հռոմում «Խաղաղության կոչ» միջազգային ֆորումում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև նշել է, որ խաղաղությունը հնարավոր կլինի «երբ Ուկրաինան գա նման որոշման»։ Մակրոնը կոչ է արել երկխոսել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ։

«Խաղաղության հեռանկարը գոյություն ունի... Ես երբեք չեմ դադարել խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան մտադիր է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ Ուկրաինայի իրավիճակի շուրջ։ Նրա խոսքով՝ Փարիզը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ուկրաինան ու Ռուսաստանը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։

Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ կշարունակի հեռախոսային կապը Պուտինի հետ։ Նա նաև կոչ է արել Ռուսաստանի Դաշնության նախագահին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։

Նաև Մակրոնն ավելի վաղ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում անօրինական էր անվանել չորս շրջանների միացումը Ռուսաստանի Դաշնությանը։ Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ Փարիզը կօգնի Ուկրաինային վերականգնել լիարժեք ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի