ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ զրույցում ասաց.
«Սահմանի բացում չի նշանակում սահմանի վերացում: Թուրքիայի հետ սահմանը բացելու հարցը մենք գերագնահատում ենք:
Թուրքիան չի բացելու իր սահմանը, Թուրքիան հիմա այդ դիրքերից հանդես է գալիս, որպես Ադրբեջանի այս պահի ցանկությունները Հայաստանը բավարարի:
Որովհետև Թուրքիայի համար Հայաստանի պետության գոյությունն ինքնին ընդունելի է: Իրենց նպատակը, իրենց պատմական իղձը, որն իրենք չեն թաքցնում, հայտարարել են, որ հայերը մեր սրի մնացորդներն են:
Իսկ 2020 թվականի Բաքվում նոյեմբերյան շքերթի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ իրենց պատմական առաքելությունն է շարունակել 20-րդ դարասկզբի թուրքական փաշաների գործը: Ո՞րն էր փաշաների գործը: Հայոց Ցեղասպանությունը:
Եվ ոչ մի արձագանք ո՛չ Հայաստանից, ո՛չ Արցախից, ո՛չ էլ Սփյուռքից, որոնք 15 թվականի զոհերի ժառանգներն են»:
Մանրամասները՝ տեսանյութում։