Բռնապետիկը վաճառում է Արցախն ու Հայաստան. Ավետիք Իշխանյան
copy image url

Բռնապետիկը վաճառում է Արցախն ու Հայաստան. Ավետիք Իշխանյան

Ներքին 2 տարի առաջ - 14:32 20-10-2022
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադառնալով Էդգար Ղազարյանի նկատմամբ կատարված բռնությանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԱՍՆՈՒՄ Է
Երեք օր առաջ տեղի ունեցավ Էդգար Ղազարյանի նկատմամբ բռնությունը։

Անկեղծ ասած, ինքս որոշեցի որոշակի ժամանակ ձեռնպահ մնալ գնահատական տալուց, թեկուզ ներքուստ համոզված էի, որ այն պատահական, կենցաղային բնույթի չէր, այլ հստակ քաղաքական պատվեր։ Ինչու՞ որոշեցի սպասել։

Այնուամենայնիվ մտածեցի, որ «հայրենի իրավապահ մարմինները», թերևս կբացահայտեն հանցագործներին և ինչպես Ապարանի սպանությունները, դեպքը կհամարեն ոչ քաղաքական։

Անցել է երեք օր և ոչինչ։ Այս բռնարարքը պատահական չէր։ Բռնապետիկն իրեն ընդդիմադիր գործիչներին լռեցնելու համար հիմնականում օգտագործում էր շինծու քրեական գործեր հարուցելը, այժմ անցել է ահաբեկումների մեթոդին։ Եվ սա դեռ սկիզբն է։

Նրա ուսուցիչը Վանո Սիրադեղյանն էր, ում հրահանգով սպանվեցին շատ գործիչներ։ Այսպիսով բռնապետիկը մի կողմից վաճառում է Արցախն ու Հայաստանը, քանդում բուհական համակարգը, ահաբեկում ընդդիմադիրներին, իսկ մենք կարծես թուլացել և հաճույք ենք ստանում։

Մենք հանդուրժեցինք նաև Արմեն Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի, Ապարանում երեք երիտասարդների սպանությունները։ Հասնում է․․․»:

Ամենից շատ դիտված