Չկա Հայաստան առանց Արցախի․ Ավետիք Իշխանյան
copy image url

Չկա Հայաստան առանց Արցախի․ Ավետիք Իշխանյան

Ներքին 2 տարի առաջ - 20:30 29-10-2022
«Վաղը՝ հոկտեմբերի 30-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա հանրահավաք, ի պաշտպանություն Արցախի անկախության։ Չգիտեմ, թե այս մասին ինչ են մտածում Հայաստանի ընդդիմադիրները։ Առայժմ չկա որևէ հայտարարություն։

Համոզված եմ, որ Հայաստանում նույն ժամին նույնպես պետք է ժողովուրդը ոտքի կանգներ, որպես համերաշխություն Արցախի մեր հայրենակիցներին։ Արցախը պետք է համոզված լինի, որ Հայաստանում ժողովրդի գերակշիռ մասն իր հետ է և որ ողորմելի քպ-ականների Արցախը վաճառելու ծրագիրը ձախողվելու է։ Եվ վերջապես հասկանանք ևս մեկ անգամ՝ ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ»,- գրել է Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում։

Ամենից շատ դիտված