Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման. Արցախի պետնախարար
copy image url

Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման. Արցախի պետնախարար

Ներքին 2 տարի առաջ - 12:02 20-10-2022
Ադրբեջանն այսօր գիշերը ավելացրել է հայկական զինված ուժերի դեմ հրադադարի ռեժիմի խախտումների քանակը՝ այս անգամ օգտագործելով նաև ականանետեր, գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Նշենք, որ Ադրբեջանն այսօր գիշերը ավելացրել է հայկական զինված ուժերի դեմ հրադադարի ռեժիմի խախտումների քանակը՝ այս անգամ օգտագործելով նաև ականանետեր։

Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման ու սադրանքի»,- գրել է Բեգլարյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը:
Հայկական կողմը կորուստներ չունի:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի