«Ուրարտուն» հաղթեց «Վանին», «Նոա» - ԲԿՄԱ՝ ոչ-ոքի
copy image url

«Ուրարտուն» հաղթեց «Վանին», «Նոա» - ԲԿՄԱ՝ ոչ-ոքի

Սպորտ 2 տարի առաջ - 18:48 19-10-2022
Մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրը։

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կայացել են երկու հանդիպումներ։

«Ուրարտուն» Չարենցավանում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթել է տեղի «Վանին». որոշիչ է եղել Համլետ Ասոյանի ինքնագոլը։

«Նոան» Արմավիրում հյուրընկալել էր ԲԿՄԱ-ին. հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել։

«Ուրարտուն» 28 միավորով ամրապնդվեց առաջին հորիզոնականում՝ 1 խաղ պակաս անցկացրած «Ալաշկերտին» գերազանցելով 4 միավոր։ «Վանը» 17 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում։ ԲԿՄԱ-ն 7 միավորով նախավերջինն է, իսկ «Նոան»՝ 5 միավորով վերջինը։

Ամենից շատ դիտված