Վրաստանը համացանցի ազատության առումով ազատ երկիր է ճանաչվել
copy image url

Վրաստանը համացանցի ազատության առումով ազատ երկիր է ճանաչվել

Արտաքին 2 տարի առաջ - 15:42 19-10-2022
Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը համացանցի ազատության վերաբերյալ զեկույց է հրապարակել, որի համաձայն Վրաստանը ազատ երկիր է ճանաչվել։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, Վրաստանը 100 հնարավոր հնարավորից ստացել է 78 միավոր։

Զեկույցում համացանցի ազատության մակարդակը գնահատվում է հետևյալ չափանիշներով՝ մուտքի խոչընդոտներ, բովանդակության սահմանափակումներ և խախտումներ, օգտագործողի իրավունքների մասին: Վրաստանն այս չափանիշներով համապատասխանաբար ստացել է 19, 31 և 28 միավոր։

Կազմակերպության կողմից իրականացվող ամենամյա ուսումնասիրությունը ներառում է աշխարհի 70 երկրի։ Համացանցի ազատության վարկանիշի համաձայն` ամենաբարձր միավորները ստացել են Իսլանդիան, Էստոնիան, Կոստա Ռիկան և Կանադան` համապատասխանաբար ստանալով 95, 93, 88 և 87 միավոր։

Հայաստանը վերոհիշյալ զեկույցի շրջանակներում ստացել է 74 միավոր։

Ամենից շատ դիտված