Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին
copy image url

Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին

Ներքին 2 տարի առաջ - 14:05 19-10-2022
Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը կիսում է Սենատորների պալատի՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը դատապարտող հայտարարությունը։

«Կիսում եմ Ուրուգվայի Սենատի կողմից ընդունած հայտարարությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների վերաբերյալ՝ մեր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բեատրիս Արխիմոնը։

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը և իր համերաշխությունն էր հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին։



Ամենից շատ դիտված