Ալիևը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին
copy image url

Ալիևը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին

Արտաքին 2 տարի առաջ - 11:53 19-10-2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչով դիմել է Ադրբեջանի կողմից անցկացվող «Ղարաբաղի վերականգնում, վերակառուցում և զարգացում» միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը։

Ալիևը հայտնել է, որ այս տարի ցուցահանդեսը կարևոր նշանակություն ունի այսպես կոչված ազատագրված տարածքների վերականգնման, արագ ինտեգրման և ազգային տնտեսության կայուն զարգացման, ինչպես նաև այս ուղղությամբ օգտակար գործարար կապերի հաստատման համար։ Նրա խոսքով՝ «Ղարաբաղը պատմականորեն եղել է Ադրբեջանի զարգացած շրջաններից մեկը»։

«Ադրբեջանը՝ շուրջ 30 տարի Հայաստանի կողմից այդ տարածքների օկուպացման հետ չկարողանալով հաշտվել, 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում վերականգնեց պատմական արդարությունն ու իր տարածքային ամբողջականությունը։ Փառապանծ հաղթանակին հասնելու համար միասնություն և համերաշխություն դրսևորած մեր ժողովուրդն այժմ վերադառնում է հայրենի Ղարաբաղ՝ հավերժ ապրելու այս հողերի վրա»,- հայտարարել է նա։

Ալիևը նշել է, որ հետպատերազմյան շրջանում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնումը, այստեղ կայուն բնակեցումը, ինչպես նաև տարածաշրջանը Ադրբեջանի զարգացած անկյունի վերածելը իրենց կարևորագույն խնդիրներից մեկն է։ Նա վստահություն է հայտնել, որ ձեռք բերված արդյունքների շնորհիվ «Վերականգնել Ղարաբաղը» ցուցահանդեսը կհիշվի իր հետաքրքիր պահերով, իսկ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող հանդիպումները, քննարկումները և նոր նախաձեռնությունները հարմար հարթակ կդառնան գործարար շփումների համար։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ «ցուցահանդեսը կնպաստի Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերի և նախաձեռնությունների հաջող իրականացմանը»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի