Կալանավորումը երբեք ինքնանպատակ չի կարող լինել, պետք է այս ոճին վերջ տալ. Արամ Վարդևանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:44 18-10-2022
«Ես գիտեմ մեկ բան՝ հաճախ այլ դեպքերով էլ եմ ասել, քրեական գործ եք հարուցո՞ւմ, որոշել եք հիմա էլ արդեն փաստաբանի թիրախավորե՞լ: Հարուցել, հարուցել եք, կալանքի ֆետիշացման ավարտ լինելո՞ւ է, թե՞ ոչ:

Ես այս հարցադրումը բարձրաձայնում եմ առնվազն նաև այլ կարգավիճակում 2021 թվականի օգոստոս ամսից: Ես չեմ հասկանում այդ ֆետիշացումը:

Ամիսներ առաջ, գրեթե կլինի մեկ տարի, մենք կրկին հավքված էինք այս դատարանի առաջ և խոսում էինք մի աննախադեպ երևույթի մասին: Երբ Բորիս Բախշիյանի նկատմամաբ քրեական հետապնդումներ էին սկսել, նորից ես այդ ձևակերպումն օգտագործեցի, այն որ ինձ համար այդ ամբողջ քրեական գործն աբսուրդ էր:

Դա միայն ինձ համար չէր, որ պարզ էր, որովհետև քննիչը, դատախազը չէ, որ պետք է որոշեն դատավորի ակտն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Այդ պրակտիկան մի նոր մեթոդի սկիզբ դրեց, որն այսպես շարունակաբար իրացվում է»: Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Արամ Վարդևանյանը: Մանրամասները՝ տեսանյութով:

Ամենից շատ դիտված