Մոսկվայում ավարտվել է մասնակի զորահավաքը․ Սոբյանին
copy image url

Մոսկվայում ավարտվել է մասնակի զորահավաքը․ Սոբյանին

Արտաքին 2 տարի առաջ - 14:05 17-10-2022
Մոսկվայում ավարտվել է մասնակի մոբիլիզացիան` ասել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նրա խոսքով՝ հավաքագրման պլանն ամբողջությամբ ավարտված է։ Այդ կապակցությամբ հոկտեմբերի 17-ինէ ժամը 14:00-ին, հավաքագրման կետերը կփակվեն։

Միևնույն ժամանակ, նախկինում բնակության վայրում զորահավաքի ընթացքում ուղարկված ծանուցումները դադարում են ուժի մեջ մնալ` հավելել է Սոբյանինը։ Նա շնորհակալություն է հայտնել մոսկվացիներին, ովքեր ցանկություն են հայտնել կատարել իրենց պարտքը երկրի հանդեպ, իսկ հայրենիքի պաշտպաններին մաղթել է ողջ ու առողջ վերադառնալ Հյուսիսային ռազմական շրջանից։

«Մասնակի մոբիլիզացիայի խնդիրը կատարվել է առաջին հերթին մոսկվացիների պատասխանատվության, պարտքի զգացման և հայրենասիրության շնորհիվ»,- ընդգծել է մայրաքաղաքի քաղաքապետը։

Ամենից շատ դիտված