ՉԺՀ-ի կառավարությունը ներդրողների Է հրավիրում բոլոր երկրներից չինական շուկան յուրացնելու համար եւ աջակցելու Է այն բանին, որպեսզի կապիտալի ներդրումը երկրի տնտեսության մեջ շահավետ լինի յուրաքանչյուրին: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել Է Չինաստանի զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեի փոխղեկավար Չժաո Չենսինը:
«Այստեղ հավաքվել են բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ դուք կհասկանաք եւ կօգնեք մեզ տեղեկացնելու հասարակայնությանը. մենք ՉԺՀ-ում ողջունում ենք բոլոր երկրների ներդրողներին եւ կշարունակենք նպաստել այն բանին, որպեսզի մեր երկրի զարգացումն արդյունավետ լինի բոլորի համար»,-նա ասել Է Պեկինում անցկացվող Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի ընթացքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Ինչպես ճշտել Է կոմիտեի փոխղեկավարը, ընթացիկ տարում համավարակի եւ դժվարին միջազգային կոնյունկտուրայի պատճառով աշխարհում տեղի Է ունենում ներդրումային ակտիվության նվազում:
«Մեր երկիրը հաղթահարել Է բազմաթիվ դժվարություններ օտարերկրյա կապիտալի ներհոսն ապահովելու համար»,-հավելել Է Չժաո Չենսինը:
Նա նշել Է, որ արդրազգային ընկերությունները «հավատում են ՉԺՀ-ին եւ պահպանում դրական սպասումները երկարաժամկետ հեռանկարում չինական շուկայի իրադրության առնչությամբ»:
«Մենք կշարունակենք մեծացնել մեր երկրի սրտաբաց լինելու աստիճանը: Չինաստանի զարգացումն Էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի (Ասիական) տարածաշրջանի եւ աշխարհի համար, այն հզոր խթան կդառնա»,-եզրափակել Է պաշտոնյան:
«Մենք կշարունակենք բարեհաջող քաղաքականություն վարել ներդրողների նկատմամբ եւ նրանց համար կստեղծենք լավագույն տնտեսա-իրավական միջավայր»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը: