Չինաստանը «կջարդի նրանց գլուխները», ովքեր կփորձեն ստրկացնել երկիրը. ՉԺՀ նախագահ Սի Ցզինպին
copy image url

Չինաստանը «կջարդի նրանց գլուխները», ովքեր կփորձեն ստրկացնել երկիրը. ՉԺՀ նախագահ Սի Ցզինպին

Արտաքին 3 տարի առաջ - 11:41 01-07-2021

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը զգուշացրել է արտաքին ուժերին, որ չին ժողովուրդը «կջարդի նրանց գլուխները», ովքեր փորձում են իրենց ստրկացնել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին նա հայտարարել է Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության 100-ամյակի առթիվ կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:

Քաղաքական գործիչը նշել է, որ Չինաստանի ժողովուրդը պաշտպանում է արդարությունը, նրանք չեն վախենում բռնությունից, ունեն ազգային հպարտության և վստահության ուժեղ զգացում:

«Չինաստանի ժողովուրդը երբեք չի նվաստացրել, ճնշել կամ ստրկացնել այլ ազգերին»,- ասել է Չինաստանի ղեկավարը:

«Միևնույն ժամանակ, Չինաստանի ժողովուրդը չի ընդունում արտաքին ուժերի կողմից իրեն ճնշելու և ստրկացնելու փորձերը: Եվ ով որոշի փորձել, կբախվի 1.4 միլիարդ բնակչություն ունեցող չին ժողովրդի մսի և արյան երկաթե պատին և կկոտրի իր գլուխը»,- շեշտել է Սի Ցզինպինը:

Ամենից շատ դիտված