Վրաստանի խորհրդարանն առաջարկում է երկրից վտարել խուլիգանության համար դատապարտված ռուսներին
copy image url

Վրաստանի խորհրդարանն առաջարկում է երկրից վտարել խուլիգանության համար դատապարտված ռուսներին

Արտաքին 2 տարի առաջ - 15:46 15-10-2022
Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծ է ներկայացվել, որով առաջարկվում է երկրից վտարել Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիներին, ովքեր դատապարտվել են խուլիգանության կամ ոստիկանությանը չենթարկվելու համար։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Новости Грузия» լրատվական գործակալությունը՝ համապատասխան նախաձեռնությամբ հանդես է գալիս «Գիրչի» ընդդիմադիր կուսակցությունը։

Նախաձեռնության հեղինակ պատգամավորները նշում են, որ ռուսներին Վրաստանում ընկալում են որպես ոչ սովորական օտարերկրացիներ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը օկուպացրել է երկրի տարածքները, և վրացական բազմաթիվ ընտանիքների ողբերգությունները կապված են Կրեմլի կողմից իրականացվող քաղաքականության հետ։ «Այս հանգամանքը, ինչպես նաև միգրացիայի արագ և անսպասելի աճը ռիսկեր են ստեղծում, որ նույնիսկ մանր խուլիգանությունը կամ Ռուսաստանի քաղաքացու նախաձեռնած ծեծկռտուքը կարող են լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ»,- ասվում է օրինագծի բացատրության մեջ։

Օրինագծի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են վտարվել երկրից՝ Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների խախտման դեպքում՝ «իրավական կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով։

Ենթադրվում է, որ այս դրույթները չեն ազդի այն ռուսաստանցիների վրա, ովքեր ունեն նաև Վրաստանի քաղաքացիություն կամ երկրում բնակվելու թույլտվություն։ Բացի այդ, նշված նորմը, ըստ օրինագծի հեղինակների, պետք է լինի ժամանակավոր և ուժի մեջ լինի մինչև Ուկրաինայում ընթացող պատերազմի ավարտը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում