Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հիացել է օդագնացության փառատոնի շրջանակում երկնքում հայտնված օդապարիկներով
copy image url

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հիացել է օդագնացության փառատոնի շրջանակում երկնքում հայտնված օդապարիկներով

Ներքին 2 տարի առաջ - 10:43 15-10-2022
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոկում՝ լուսանկար հրապարակելով Երևանի երկնքում երևացող օդապարիկներից: Կից գրել է.

«Հիմա վերևում՝ Երևանում»:

Օգտագործել է #beautifulArmenia #գեղեցիկՀայաստան հեշթեգը:

Նշենք, որ օդապարիկները երկնքում հայտնվել են «Բացահայտիր Հայաստանը երկնքից» Օդագնացության միջազգային փառատոնի շրջանակում:

Ինչպես նշել էին կազմակերպիչները, փառատոնը պետք է անցկացվեր հոկտեմբերի 13-16-ն ընկած ժամանակահատվածում, սակայն, եղանակային պայմաններից ելնելով, 1 օր շուտ սկսել էին Գառնիում: Այն կշարունակվի հոկտեմբերի 15-ին և 16-ին փառատոնը կշարունակվի Գառնիում և Երևանում։

Ամենից շատ դիտված