Հայտնի են ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքները
copy image url

Հայտնի են ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքները

Ներքին 2 տարի առաջ - 10:44 12-10-2022
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ի Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի ղեկավարի, Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքների ավագանու անդամների, Մարտունու շրջանի Խերխան համայնքի ավագանու անդամների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:

Արցախպրես-ի փոխանցմամբ, տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն քվեարկության արդյունքները հետևյալն են՝ Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի ղեկավար է ընտրվել Արայիկ Էռնեստի Հովսեփյանը` 74 կողմ ձայներով (գրանցված էր 2 թեկնածու):

Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքում համայնքի ավագանի են ընտրվել՝ Վանյա Ժորայի Սադխյանը (23 կողմ), Արեգ Հակոբի Սարգսյանը (33 կողմ), Սվետլանա Ալեքսեյի Իսրայելյանը (23 կողմ), Հովիկ Ռոբիկի Պողոսյանը (45 կողմ), Սլավիկ Գուրգենի Հարությունյանը (25 կողմ):

Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքում համայնքի ավագանի են ընտրվել՝ Սևակ Սամվելի Հայրապետյանը (28 կողմ), Գոհար Որոշի Հայրապետյանը (6 կողմ), Նվարդ Սերգեյի Հայրապետյանը (13 կողմ), Թեյմուր Վերդիի Առուստամյանը (19 կողմ):

Մարտակերտի շրջանի Վանք համայնքում համայնքի ավագանի են ընտրվել Սեյրան Էդուարդի Առուշանյանը (25 կողմ) , Արթուր Ալեքսեյի Ահարոնյանը (10 կողմ), Նարեկ Տիգրանի Թևոսյանը (122 կողմ), Ժիրայր Յուրայի Ասրյանը (21 կողմ), Մհեր Վլադիմիրի Բեկլարյանը (24 կողմ), Մարտին Միքայելի Լազարյանը (44 կողմ), Խաչատուր Էդվարդի Չիլինգարյանը (42 կողմ):

Մարտունու շրջանի Խերխան համայնքում համայնքի ավագանի են ընտրվել՝ Արմիդա Ռուբենի Բաղդասարյանը (4 կողմ), Յուրի Ռուբենի Համբարձումյանը (16 կողմ), Զոյա Սաշայի Կարապետյանը (8 կողմ), Ժասմեն Սենիկի Խալափյանը (21 կողմ): Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72 տոկոսը:

Ամենից շատ դիտված