Բայդենը նավթարդյունահանման կրճատման պատճառով Սաուդյան Արաբիային սպառնացել է հետեւանքներով
copy image url

Բայդենը նավթարդյունահանման կրճատման պատճառով Սաուդյան Արաբիային սպառնացել է հետեւանքներով

Արտաքին 2 տարի առաջ - 10:27 12-10-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիային «հետեւանքներ» են սպասվում ՕՊԵԿ+-ի նավթարդյունահանումը կրճատելու որոշման հետ կապված, բայց հրաժարվել է որոշակիացնել դրանք։

«Կլինեն որոշ հետեւանքներ այն բանի համար, ինչ նրանք արեցին Ռուսաստանի հետ միասին»,- ասել է Բայդենը CNN հեռուստաընկերության հարցազրույցում։

Նա ավելացրել է, որ մտադիր է գործել կոնգրեսի հետ միասին, երբ վերջինը վերսկսի իր աշխատանքը։

«Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ եմ դիտարկում եւ ինչ նկատի ունեմ, բայց հետեւանքներ կլինեն»,- ասել է նախագահը։

Անցած շաբաթ ՕՊԵԿ+-ի նավթարդյունահանող երկրները 2020 թվականի համավարակից հետո Վիեննայում առաջին առերես հանդիպման ժամանակ պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումն օրական 2 մլն բարելով՝ սկսած նոյեմբերից, գործարքը երկարացնելով մինչեւ 2023թ. վերջ։