Ղրիմում հրդեհ է բռնկվել նավթարդյունահանման հարթակում
copy image url

Ղրիմում հրդեհ է բռնկվել նավթարդյունահանման հարթակում

Արտաքին 2 տարի առաջ - 13:59 21-06-2022
«Չորնոմորնեֆտեգազի» նավթարդյունահանման հարթակներից մեկում, որին, ինչպես նախօրեին հայտնել էին Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի իշխանությունները, հարված էին հասցրել ուկրաինացի զինվորականները, հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ղրիմի սենատոր Օլգա Կովիտիդին, հրդեհը գիշերը մոտեցել է նավթահորին, այն դեռ չի հաջողվել մարել։ Նա նաև հաղորդել է, որ յոթ մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Նրանց որոնումները շարունակվում են։

Բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը նախօրեին հաղորդել էր, որ ուկրաինացի զինվորականները հարված են հասցրել «Չորնոմորսկնեֆտեգազի» երեք հորատման հարթակներին։ Նրա խոսքով, ընդհանուր առմամբ դրանց վրա եղել է 109 մարդ, հինգը վիրավորվել է, ևս յոթ մարդ անհետ կորել է։ Հարթակներում արդյունահանումը դադարեցվել է։ Հարուցվել է քրեական գործ։

Ուկրաինական կողմը միջադեպը չի մեկնաբանել։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի