Վրաստանը և Ռումինիան ռազմավարական հռչակագիր կստորագրեն
copy image url

Վրաստանը և Ռումինիան ռազմավարական հռչակագիր կստորագրեն

Արտաքին 2 տարի առաջ - 13:30 11-10-2022
Պաշտոնական այցով Ռումինիայում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մտադիր է այդ երկրի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հռչակագիր ստորագրել։ Վրացական «Новости Грузия» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռումինիայում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին։

Դիվանագետը հայտնել է, որ Վրաստանի նախագահի այցը, որը ներառում է հանդիպումներ Ռումինիայի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ունի ինչպես խորհրդանշական, այնպես էլ գործնական նպատակներ:

«Ռումինիան Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և նրա եվրոպական ու եվրատլանտյան ձգտումների հավատարիմ ջատագովն է։ 2019 թվականին մենք նշեցինք վրաց-ռումինական հարաբերությունների 300-ամյակը, իսկ այս տարի լրանում է դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- հայտարարել է Նիկոլոզիշվիլին։

Այսօր վաղ առավոտյան Բուխարեստի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի դիմավորման արարողությունը։ Զուրաբիշվիլիին դիմավորել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Յուլիան Ֆոտա Նիկոլոզիշվիլին և Վրաստանում Ռումինիայի դեսպան Ռազվան Ռոտունդուն։

Բուխարեստում նախքան Կոստանցա նավահանգստային քաղաք այցելելը Զուրաբիշվիլին կհանդիպի իր ռումինացի գործընկերոջ, ինչպես նաև երկրի վարչապետի և խորհրդարանի խոսնակի հ

Ամենից շատ դիտված