3,6 մլրդ դրամ՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում նոր պարեկային ծառայության գործարկման համար
copy image url

3,6 մլրդ դրամ՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում նոր պարեկային ծառայության գործարկման համար

Ներքին 2 տարի առաջ - 15:02 06-10-2022
Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում 2023թ․-ի հունվարից նոր պարեկային ծառայության կգործարկվի։

Այդ նպատակով Կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում որոշեց 3,6 մլրդ դրամ հատկացնել։

Օպերատիվ կառավարման կենտրոնի ստորաբաժանումների գործունեության ապահովման համար ձեռք կբերվեն անհրաժեշտ ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ։

134,1 մլն դրամը կուղղվի պարեկային ավտոմեքենաների գունագրաֆիկ ձևավորման և արտաքին լուսավորության սարքերի տեղադրման և այլ էլեկտրամոնտաժային աշխատանքների կատարման համար։

Ռադիոցանցի սարքերի-սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվում է 1,1 մլրդ դրամ:

Հիշեցնենք, որ այս 4 մարզերում նոր պարեկային ծառայության համար մեքենաներ ձեռք բերելու նպատակով այս տարվա հուլիսին Կառավարությունը հատկացրել էր 3,1 մլրդ դրամ։ Ավտոմեքենաները ձեռք են բերվել «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերությունից՝ առանց մրցույթի։