Հյուսիսային Կորեան ևս 2 հրթիռ է արձակել Ճապոնիայի ծով
copy image url

Հյուսիսային Կորեան ևս 2 հրթիռ է արձակել Ճապոնիայի ծով

Արտաքին 2 տարի առաջ - 10:41 06-10-2022
Հյուսիսային Կորեան հինգշաբթի երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը։ Հրթիռներն արձակվել են 15 րոպե ընդմիջումներով։ Ըստ առափնյա պահպանության ծառայության՝ երկուսն էլ ընկել են ծովը։ Տարածքում գտնվող ձկնորսական նավակներին զգուշացվել է չմոտենալ հրթիռների բեկորներին, եթե դրանք գտնվեն:

Ինչպես հաղորդում է NHK հեռուստաալիքը, վկայակոչելով կառավարական աղբյուրները, հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան լրագրողներին ասել է, որ ԿԺԴՀ-ի նման գործողությունները «անընդունելի են և սպառնում են անվտանգությանը»։

Տարեսկզբից սա 24-րդ հրթիռային փորձարկումն է Հյուսիսային Կորեայում։ Նախորդը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, երբ Փհենյանի արձակած բալիստիկ հրթիռն անցել էր Ճապոնիայի տարածքով և ընկել Խաղաղ օվկիանոս։ Ըստ ճապոնացի փորձագետների՝ հրթիռն անցել էր Փհենյանի կողմից նման փորձարկումների պատմության ընթացքում առավելագույն տարածություն՝ 4600 կմ։

Ամենից շատ դիտված