ՇՀԿ-ին անդամակցության օրինագիծը ներկայացվել է Իրանի մեջլիսին
copy image url

ՇՀԿ-ին անդամակցության օրինագիծը ներկայացվել է Իրանի մեջլիսին

Արտաքին 2 տարի առաջ - 16:24 01-10-2022
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին ստորագրել է երկրի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամակցելու մասին օրենքի նախագիծը և այն ուղարկել մեջլիսի հաստատմանը:

Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անդամակցության օրինագիծը ներկայացվել է մեջլիսի վավերացմանը՝ նախարարների կաբինետի ուսումնասիրությունից հետո։ Հաղորդվում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը Թեհրանի անդամակցությամբ, որն աշխարհի ամենամեծ տարածաշրջանային շուկան է, Իրանի իշխանությունները նպատակ են հետապնդում պաշտպանել ազգային շահերը և հավասարակշռված արտաքին քաղաքականություն զարգացնել:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001 թվականի հունիսի 15-ին Չինաստանի Շանհայ քաղաքում՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Չինաստանի կողմից:

Ներկայումս տարածաշրջանային տնտեսական կազմակերպությունը անդամ են հանդիսանում Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Բացի այդ չորս երկրներ՝ Աֆղանստանը, Բելառուսը, Մոնղոլիան և Իրանը, ստացել են դիտորդի կարգավիճակ, իսկ վեց պետություններ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան երկխոսության գործընկերների կարգավիճակ ունեն։

Ամենից շատ դիտված