Շոլցը եւ Մակրոնը պլանավորում են հոկտեմբերի 3-ին հանդիպել Բեռլինում
copy image url

Շոլցը եւ Մակրոնը պլանավորում են հոկտեմբերի 3-ին հանդիպել Բեռլինում

Արտաքին 2 տարի առաջ - 14:42 30-09-2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կհանդիպեն Բեռլինում, որտեղ աշխատանքային ընթրիքի շրջանակներում կքննարկեն երկկողմ հարաբերությունները եւ Ուկրաինայի իրադրությունը: Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը:
«Մամուլի ասուլիս պլանավորված չԷ»,- հավելել Է նա:

Շոլցը երկուշաբթի օրվանից գտնվում Է կարանտինում կորոնավիուսի դրական թեստից հետո: Ինչպես ասել Է Հեբեշտրայտը, կանցլերն «արդեն հանգստյան օրերից սկսած» կարող Է աշխատել լրիվ ծավալով: «Այսօր նրա Էքսպրես-թեստը բացասական Էր, բայց անհրաժեշտ Է նաեւ բացասական պոլիմերազային շղթայական ռեկացիա»,- հավելել Է նախարարների կաբինետի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված