Հակոբ Արշակյանը մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը
copy image url

Հակոբ Արշակյանը մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը

Ներքին 2 տարի առաջ - 17:06 27-09-2022
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից, արարողության շրջանակում Հակոբ Արշակյանը ցավակցություն է հայտնել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային, ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիին, կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոյին եւ Շինձո Աբեի այրի Ակիե Աբեին:

ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան կարճատեւ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Շինձո Աբեի հուղարկավորության արարողությանը մասնակցել են 100-ից ավելի երկրներից ժամանած պետական բարձրաստիճան պատվիրակություններ:

Ամենից շատ դիտված