ԱՄՆ-ն Հայաստանին զենք չի վաճառում, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է․ Ավետիք Իշխանյան
copy image url

ԱՄՆ-ն Հայաստանին զենք չի վաճառում, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է․ Ավետիք Իշխանյան

Ներքին 2 տարի առաջ - 21:28 20-09-2022
ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուզբեկստանին և Տաջիկստանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ տեղադրելով հղումը։

«Հիշեցնենք, որ Տաջիկստանն, ինչպես Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է։ Մի կողմ թողնենք ԱՄՆ-ի շահերը։ Հարցն այլ հարթության մեջ է։ Հայ գործակալները կոկորդ են պատռում, թե իբր ԱՄՆ-ը զենք չի վաճառում Հայաստանին, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այսինքն ԱՄՆ-ի թշնամի երկիր։

Ոչ, ա՛յ տխմարներ, ավելի ստույգ՝ ծախվածներ, ԱՄՆ-ն Հայաստանին զենք չի վաճառում, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, իսկ Թուրքիան ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական դաշնակիցը»,- հավելել է նա։