ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի ՊԱԾ-ի ղեկավարի հետ
copy image url

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի ՊԱԾ-ի ղեկավարի հետ

Ներքին 2 տարի առաջ - 18:21 20-09-2022
Սեպտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, կարևորվել է երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության շարունակական զարգացումը։

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Ամենից շատ դիտված