Թբիլիսիում ձերբակալել են ՊԱԾ բարձրաստիճան նախկին  պաշտոնյայի
copy image url

Թբիլիսիում ձերբակալել են ՊԱԾ բարձրաստիճան նախկին  պաշտոնյայի

Արտաքին 2 տարի առաջ - 16:46 16-07-2022
Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Իոսիֆ (Սոսո) Գոգաշվիլին։ Բացառված չէ, որ սա ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաընկերությունում վերջերս բացահայտված հնարավոր ապօրինի գաղտնալսման փաստի հետևանք է։

Գոգաշվիլին ձերբակալվել է ոստիկանության հատուկ գործողության արդյունքում. զինված հատուկջոկատայինները ներխուժել են նրա տուն, պառկեցրել հատակին, ապա տարել անհայտ ուղղությամբ։ Ուրբաթ գիշերը ցանցում տեղադրվել է այս գործընթացի տեսանյութը, որը նկարահանել է Գոգաշվիլիի տիկինը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։

Հուլիսի 15-ին Սոսո Գոգաշվիլին սոցցանցում հրապարակել է նամակ, որում ասում է, որ ինքն ունի 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքների կեղծման ապացույցներ։ Նա ընդգծել է, որ «Վրացական երազանքն» իրեն շատ «կեղտոտ ու գարշահոտ գործեր» է մակագրել, և ինքն այլևս դա թույլ չի տա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի