Նենսի Փելոսին հանդիպում է ունենում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ
copy image url

Նենսի Փելոսին հանդիպում է ունենում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ

Ներքին 2 տարի առաջ - 18:14 18-09-2022
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս պահին հանդիպում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպումից առաջ Նենսի Փելոսին հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նշենք, որ Փելոսին Երեւանում է պաշտոնական այցով։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Նա այսօր առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկել, ապա Երեւանի Գաֆէսճյան կենտրոնում հանդես եկել ելույթով։

Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը:

Ամենից շատ դիտված