Մաքսիմ Մանուկյանը՝ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
copy image url

Մաքսիմ Մանուկյանը՝ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սպորտ 2 տարի առաջ - 18:59 17-09-2022
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է սամբոյի Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես հայտնել ենք, Հայաստանի պատանեկան հավաքականը սեպտեմբերի 15-ին նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե, մեկ բրոնզե մեդալ, իսկ սեպտեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը՝ 6 մեդալ, որից 2-ը՝ ոսկե, 4-ը՝ բրոնզե:

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ասպարեզ մտան մեծերը:

Ցավոք, Բորիս Շատվերյանը (մարզական սամբոյի 79 կգ ք/կ) և Վաչիկ Վարդանյանը (մարտական սամբոյի 71 կգ ք/կ) պարտվեցին առաջին գոտեմարտերում և դուրս մնացին պայքարից, իսկ մարզական սամբոյի 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կարողացավ նվաճել բրոնզե մեդալ:

Ոսկե մեդալ ունենալու իրական հնարավորություն ունեն մարզական սամբոյի 98 կգ քաշային Արսեն Խանջյանն ու մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը. նրանք եզրափակչում են:

Ամենից շատ դիտված