«Ռոտոնդա» սգո սրահում տեղի է ունենում Ջերմուկում զոհված ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի հոգեհանգիստը։
Մարգարյանը ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ օրն իր մարտական ընկերների հետ որպես կամավորական մեկնել է ռազմական գործողությունների գոտի։ Անմահացել է սեպտեմբերի 13–ի լույս 14–ի գիշերը։
Սուսաննա Մարգարյանը մասնակցել է նաեւ արցախյան առաջին պատերազմին, քառօրյա եւ 44–օրյա պատերազմներին։
