ՀՀ նախագահը Վիետնամի նորանշանակ դեսպանի հետ զրուցել է Ադրբեջանի ոտնձգության մասին
copy image url

ՀՀ նախագահը Վիետնամի նորանշանակ դեսպանի հետ զրուցել է Ադրբեջանի ոտնձգության մասին

Ներքին 2 տարի առաջ - 18:59 16-09-2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին սեպտեմբերի 16-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Դանգ Մին Խոյը:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում:

Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ռազմական գործողություններին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ անընդունելի և խստորեն դատապարտելի է ցանկացած պատերազմական գործողություն և քաղաքացիական բնակչության հրետակոծություն:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա հակազդեցության, ինչպես նաև միջազգային հանրության հասցեական արձագանքի:

Ամենից շատ դիտված