«Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը ուղիղ եթերով ցույց է տվել, որ գտնվում է Գեղարքունիքի դիրքերից մեկում․
«Ես հիմա գտնվում եմ սահմանի մոտ, որտեղ մեր կուսակցական ընկերներն են, որպես կամավորներ պաշտպանում են դիրքերը։ Հանդիպել եմ մեր եղբայրների հետ։ Հիմա մենք ասելիք ունենք․ մեր ասելիքն այն է, որ մեր հայրենասեր եղբայրները պատրաստ են պաշտպանել մեր դիրքերը, մեր սահմանը, որ թշնամին չներխուժի մեր տարածք, բայց այսօր իրենց հարկավոր է զենք-զինամթերք, Պաշտպանության նախարարությունը չի տալիս, որ պաշտպանեն մեր ինքնիշխան երկրի պետական տարածքները։ Մենակ թողնեն, մեծ-մեծ խոսեն»։
Արզաքանցյանը նաև անդրադարձել է ԱԺ-ի դիմաց տեղի ունեցող հանրահավաքի
միջադեպին, երբ իրեն թույլ չտվեցին ելույթ ունենալ և հրեցին։ Նա շեշտել է, որ իրեն տարբեր մարիկ զանգահարել և խնդրել էին, որ գնա Բաղրամյան փողոց և ելույթ ունենա։
Մանրամասն՝ տեսանյութում։